Թեհրանը չի արգելել ՌԴ ավիացիային թռիչքներ կատարել Համադան ռազմակայանից

Թեհրանը չի արգելել ՌԴ ավիացիային թռիչքներ կատարել Համադան ռազմակայանից

PanARMENIAN.Net - Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել Համադան ավիաբազան Սիրիայում թռիչքներ իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նա նշել է, որ Իրանը չի տրամադրել ավիաբազան Ռուսաստանին` ընդգծելով, որ «դա ժամանակավոր է և ռազմակայանն օգտագործվում է միայն ինքնաթիռների լրացուցիչ լիցքավորման համար»:

Լարիջանին նշել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է օգտվել Համադանի ավիաբազայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Ռուսական օդուժն օգտագործել է Համադան ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---