Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից

Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից

PanARMENIAN.Net - Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«2014-ին այդ ցուցանիշը Հայաստանում եղել է 18,5 պրոմիլե, 2015-ին` 12: Չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը 2 անգամ բարձր է, քան Եվրամիության երկրներում»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է լայնածավալ սքրինինգային ծրագիր իրականացնել 12-15 տարեկան աղջիկների շրջանում: «Այդպիսի միջոցառումները լուրջ նյութական ներդրումներ են պահանջում, մասնավորապես, վերարտադրողական առողջության պահպանման տարբեր ծրագրերի համար նախատեսվում է 12 մլրդ դրամ»,-ասել է Խաչատրյանը:

«Մանկական մահացությունը Հայաստանում 2014-ին և 2015-ին կազմել է 7,8 պրոմիլե: Մոր կամ մանկան մահվան յուրաքանչյուր դեպք առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է հայտնվում և ուսումնասիրվում է հատուկ հանձնաժողովի կողմից»,-ասել է նախարարը:

Վերջին ամիսներին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցվել է հետծննդյան շրջանում գտնվող կանանց մահացության մի քանի դեպք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---