BBC-ին ընտրել է XXI դարի լավագույն ֆիլմերը

BBC-ին ընտրել է XXI դարի լավագույն ֆիլմերը

PanARMENIAN.Net - Բրիտանական BBC-ին ներկայացրել է վերջին 16 տարում նկարահանված 100 լավագույն ֆիլմը: XXI դարի լավագույն կինոնկարները կորպորացիայի խնդրանքով ընտրել է 177 կինոքննադատ ամբողջ աշխարհից:

Ամբողջական ցանկը հրապարակված է BBC-ի կայքում, իսկ առաջին տասնյակը հետևյալն է.

1. «Մալհոլանդ դրայվ» (2001թ. ռեժիսոր` Դևիդ Լինչ), 2. «Սիրային տրամադրություն» (2000թ. ռեժիսոր` Վոնգ Կար Վայ), 3. «Նավթը» (2007թ. ռեժիսոր` Փոլ Թոմաս Անդերսոն), 4. «Ուրվականներից քշվածները» (2001թ. Հայո Միյաձակիի մուլտիֆիլմը), 5. «Պատանեկություն» (2014թ. ռեժիսոր` Ռիչարդ Լինքլեյթեր), 6. «Մաքուր բանականության հավերժ փայլը» (2004թ. ռեժիսոր`Մել Գոնդրի), 7. «Կենաց ծառ» (2011թ. ռեժիսոր` Թերենս Մալիկ), 8. «Մեկ և երկուս» (2000թ. ռեժիսոր` Էդվարդ Յանգ), «Նադերի և Սիմինի ապահարզանը» (2011թ. ռեժիսոր` Ասգար Ֆարհադի), 10. «Սա ծերունիների տեղը չէ» (2007թ. ռեժիսորներ` Ջոել և Իթան Քոեններ):

Ցանկը եզրափակում է ռեժիսոր Մարտեն Ադեի «Թոնի Էրդման» (2015) կինոնկարը, որը 2015-ին Կաննի կինոփառատոնի քննադատների ֆավորիտն էր, սակայն մնաց առանց գլխավոր մրցանակի, հայտնում է Ինտերֆաքսը:

Ընթերցեք նաև. Պատերազմը տեսադաշտից դուրս

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---