ԱՄՆ փոխդեսպան. կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական մարտահրավերն է23 օգոստոսի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիզերին: Նախարարն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներ են նաև նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: USAID-ն օժանդակում է հակակոռուպցիոն պայքարին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի միջոցով: Նրա ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Հանդիպման ընթացքում փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը մեծապես արժևորում է Արդարադատության նախարարության հետ ամուր գործընկերությունը: Նրա խոսքով՝ դեսպանության մի քանի գրասենյակներ և ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Մշտական իրավախորհրդատուի գրասենյակը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը կանոնավոր և սերտորեն գործակցում են նախարարության հետ բազմաբնույթ ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Փոխդեսպանը կոչ է արել նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդավարայնացման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերն է: Կարդացեք նաև. USAID-ն կհատուցի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում ՀՀ կառավարության կրած ծախսերը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |