Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիա

Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիայի տարածք` հյուսիսային Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու գործողության շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական բանակն օգոստոսի 24-ի առավոտյան կոալիցիայի օդուժի աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարաբլուսի մատույցներում: Anadolu գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, Սիրիա են մտել նաև թուրքական տանկերը:

Ըստ Daily Sabah-ի, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Ջարաբլուսի ազատագրման համար:

Ինչպես հայտնել էր Wall Street Journal-ը, ԱՄՆ իշխանությունները ևս դիտարկում են Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---