Ուժեղ երկրաշարժ Իտալիայում. 24 մարդ է զոհվել

Ուժեղ երկրաշարժ Իտալիայում. 24 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 24 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին RaiNews24 հեռուստաալիքի վրա հղումով:

Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում:

6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:

Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

Երկրաշարժի գոտում են գտնվում Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության և ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին` կոչ անելով հնարավորության սահմանում խուսափել դեպի տուժած շրջաններ երթևեկությունից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---