Ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել է 35%-ով

Ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել է 35%-ով

PanARMENIAN.Net - Կազմակերպված հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը Թուրքիայում 2016-ին նվազել է 35%-ով 2015-ի առաջին 7 ամիսների ցուցանիշների համեմատ:

Բացի այդ, 15 %-ով նվազել է զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա Գերմանիայից: 8,2 %-ով նվազել է կազմակերպված զբոսաշրջիկների հոսքը Բուլղարիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից` 6,8 %-ով, Նիդերլանդներից` 2,5 %-ով: Բացի այդ, Անթալիայում կտրուկ նվազել է նաև ինքնուրույն ժամանող զբոսաշրջիկների քանակը: Ըստ փորձագետների, հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքն այդ հանգստավայրում նվազել է 48 %-ով` 2015-ի նույն շրջանի համեմատ:

Մասնագետները կարծում են նաև, որ օգոստոսին Անթալիա կայցելի 710.00 հանգստացող: 2015-ի նույն ամսում այդ հանգստավայրում հանգստացել է 1,3 մլն մարդ: 2015-ի 8 ամսում Անթալիայում է հանգստացել 7,4 մլն մարդ: Իսկ 2016-ին այդ նույն ցուցանիշը կկազմի մոտ 3,9 մլն, կարծում են Turizmdatabank-ի վերլուծաբանները, հայտնում է Lenta.ru-ն:

Հուլիսի վերջում ՌԴ զբոսաշրջիկների ասոցիացիան հայտնեց Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների քանակի 8-անգամյա անկման մասին: 2015-ի 1,5 մլն ռուս հանգստացողի դիմաց 2016-ի նույն ժամանակահատվածում հանգստացողների քանակը նվազել է մինչև 184.000:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---