Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն ավարտվել է

Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն ավարտվել է

PanARMENIAN.Net - 2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը:

Բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:

Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

2016-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման, սակայն հետո ժամկետները փոխվեցին: Մայիսին հայտարարվեց, որ անալոգային հեռարձակումը կանջատվի միայն այն ժամանակ, երբ լրացուցիչ 60.000 կցորդ սարքերը բաժանվեն սոցիալապես անապահով խմբերին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---