Ադրբեջանական գերությունից վերադարձված Աղեկյանը կհետազոտվի հիվանդանոցում

Ադրբեջանական գերությունից վերադարձված Աղեկյանը կհետազոտվի հիվանդանոցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից օգոստոսի 23-ին վերադարձված Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանին օգոտոսի 24-ի առավոտյան տեղափոխել են հիվանդանոց՝ ամբողջական և բազմակողմանի հետազոտության ենթարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, հայտնում է Tert.am-ը:

Ըստ նրա, հետազոտություններից հետո արդեն նոր պատասխանները կլինեն, իսկ նախնական զննում կատարվել է և արտաքինից տեսանելի ոչինչ չի հայտնաբերվել։

«Նախնական զննում կատարվել է, արտաքին վնասվածքներ և հետքերը նայել են և տեսանելի ոչինչ չի եղել, ֆիզիկական առողջական վիճակը նորմալ է: Ընտանիքի անդամներին հանձնվել է և համապատասխան մարմինների հսկողության տակ առավոտյան տեղափոխել են հիվանդանոց»,-ասել է նա:

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: Նա վերադարձվել է հայրենիք օգոստոսի 23-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---