Հին նմուշի անձնագիր կարելի է ստանալ մինչև 2019թ. հունվարի 1-ը

Հին նմուշի անձնագիր կարելի է ստանալ մինչև 2019թ. հունվարի 1-ը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա նշել է նաև, որ դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:

Նշվում է, որ փոփոխությունների արդյունքում աննախադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտին կան ամիսներ և նույնիսկ տարիներ:

«Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա»,-գրել է Մնացական Բիչախչյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնել էր, որ Հայաստանում կենսաչափական անձնագրեր ստանալն այլևս պարտադիր չի լինելու: «Կենսաչափական անձնագիրն արժե 25.000 դրամ, բայց այս պահին լեհական կողմի չմատակարարելով պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք սովորական անձնագրեր, ոչ կենսաչափական, օրենքում էլ ենք փոփոխություն կատարել: Այն արժե 1000 դրամ», - ասել էր նա:

Կենսաչափական անձնագրերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին 2012 թվականից: Որոշ երկրներ թույլատրում են մուտքը միայն այդպիսի անձնագրեր ունենալու դեպքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---