Նոր ստորգետնյա ցնցումներ Իտալիայում. Զոհերի թիվը հասել է 45-ի

Նոր ստորգետնյա ցնցումներ Իտալիայում. Զոհերի թիվը հասել է 45-ի

PanARMENIAN.Net - Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է RAI News հեռուստաալիքը: Հետցնցումները զգացվել են բավականին մեծ տարածքում, այդ թվում նաև Հռոմում:

Զոհերի թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Իմմակոլատա Պոստիլիոնին: Ըստ գերատեսչության, 28 մարդ զոհվել է Ակկումոլիից Ամատրիչե ընկած տարածքում, ևս 17 դի է հայտնաբերվել Արկուատա դել Տրոնտո քաղաքի շրջանում:հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Որոշ լեռնային բնակավայրերի տեղանքը դժվարացնում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:

6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

Վնասվել են շենքեր, ճանապարհներ և կամուրջներ: Ըստ պաշտոնական իշխանությունների, փլատակների տակ դեռևս մարդիկ կան: Հիմնականում տուժել են լեռնային տեղանքում գտնվող Ամատրիչե և Ակկումոլի բնակավայրերը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---