Հայոց ցեղասպանությունը կատարվել է մարդկությունը ոտնահարած սադիստների կողմից

PanARMENIAN.Net - «Այսօր մենք հիշում ենք մարդկության դեմ կատարված սարսափելի ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Բրիտանիայի մահմեդականների հասարակական կոմիտեի (MPACUK) նախագահ Զուլֆի Բուխքարիի ուղերձում, որ նա հղել է «Armenia Solidarity» եւ Բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Էլիան Ուիլյամսին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Բուխքարիի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «MPACUK-ը ցավակցություն է հայտնում ձեր ժողովրդին: Դուք արժանի եք բոլորի ճանաչմանն ու աջակցությանը, ներառյալ թուրք ժողովրդի, որը պետք է ճանաչի այդ հանցագործությունը, որ կատարել է փոքրամասնության դեմ, որի միակ մեղքն այն էր, որ նրանք ծնվել են Թուրքիայում: Դուք ճիշտ եք նշել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չկարողացավ ճանաչել առաջին Հոլոքոսթը, չցանկանալով «վիրավորել» Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամի: Այնուամենայնիվ, սեփական անցյալի ժխտումը չի բխում Թուրքիայի շահերից: Պատմաբաններին վերածում են քաղաքական խամաճիկների, թեեւ Պատմությունը հատկություն ունի հանրահայտ դառնալ: MPACUK-ը չի կարծում, որ այդ ոճրագործությունը կատարվել է մահմեդական աշխարհի կողմից հանուն Իսլամի: Այն կատարվել է չարիքի, սադիստների կողմից, որոնք, ցավոք, ոտնահարել են կրոնը, ռասան եւ նույնիսկ մարդկությունը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---