Մոսկվայում բանկի շենքը գրաված հայ գործարարն ազատ է արձակել պատանդներին և հանձնվել է

Մոսկվայում բանկի շենքը գրաված հայ գործարարն ազատ է արձակել պատանդներին և հանձնվել է

PanARMENIAN.Net - Սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը, որն օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը գրավել է «Սիթիբանկ» շենքը և սպառնում է պայթեցնել այն: Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում նա ազատ է արձակել բոլոր պատանդներին և հանձնվել է:

Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

«Ռումբի փոխարեն նրա մոտ դրա նմանակն է եղել, նա ոչ ոքի չի ծեծել, ակնհայտ այլ հանցագործություններ չի կատարել: Եթե քննությունը, թեկուզ ձևականորեն, գտնի նրա դեմ այլ հոդվածով գործ հարուցելու պատրվակ, այն ժամանակ նա պատիժ կստանա որպես ահաբեկիչ: Սակայն այս պահի դրությամբ գործ է հարուցվել միայն 206-րդ հոդվածով, ըստ որի նա պետք է ազատ արձակվի առանց պատժի` հանցագործությունից կամավոր հրաժարվելու համար»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է նաև, որ հարցեր են առաջանում Պետրոսյանի հոգեկան վիճակի վերաբերյալ, ուստի քննությունը կարող է հոգեբուժական փորձաքննություն պահանջել և հարկադիր բուժման ուղարկել նրան:

Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ քննիչները Պետրոսյանին ձերբակալելու միջնորդություն են ներկայացնելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---