Գերմանիան մտածում է թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից հեռանալու մասին

Գերմանիան մտածում է թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից հեռանալու մասին

PanARMENIAN.Net - Գերմանիայի զինված ուժերը մտածում են իրենց ինքնաթիռները, որոնք ԱՄՆ կոալիցիայի կազմում թռիչքներ են իրականացնում թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից դեպի Հորդանան և Կիպրոս, տեղափոխելու մասին: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Որոշ ռազմական աղբյուրներ նշում են, որ այդ պատճառով առնվազն 2 ամսով կարող են ընդհատվել գերմանական ինքնաթիռների հետախուզական թռիչքները: «Մենք կցանկանայինք շարունակել մեր առաքելությունը Թուրքիայի տարածքից, սակայն «Ինջիրլիկ» ավիաբազան ունի այլընտրանք»,-ասել են Գերմանիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Բացի այդ, սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը վստահ է, որ Գերմանիան պետք է դուրս բերի իր ինքնաթիռները թուրքական ավիաբազայից, քանի որ Անկարան հրաժարվեց թույլ տալ գերմանացի պաշտոնյաների այցն ավիաբազա:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի օդուժն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ ցամաքային ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում, որն ուղղված է ԻՊ գրոհայինների և սիրիացի քրդերի կամավորական ջոկատների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---