Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը

Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում բանկի շենքում պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջությամբ ընդունել է մեղքը: Այդ մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Իվանովան հավելել է, որ քննությունը պատրաստվում է օգոստոսի 26-ին Պետրոսյանի կալանավորման մասին միջնորդագիր ներկայացնել դատարան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը, որն օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

Աղբյուրն իրավապահ մարմիններում ասել է, որ 4 տարի առաջ Պետրոսյանի մոտ խնդիրներ են առաջացել բիզնեսի հետ կապված, նա պարտքեր է կուտակել: Այդ ժամանակվանից Պետրոսյանը կանոնավոր կերպով նախաձեռնություններ է ներկայացնում պետական մարմիններին, որոնք ուղղված են ձեռնարկատերեի աջակցությանը: «Հավանաբար, ոչ մի պատասխան չստանալով, Պետրոսյանը որոշել է այդ եղանակով ուշադրություն հրավիրել իր խնդիրների վրա»,-ասել է աղբյուրը:

Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---