ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով հետաձգեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը՝ մեղադրյալին դատարան չներկայացնելու պատճառով, հայտնում է Aysor.am-ը:

«Առաջին անգամ, երբ օգոստոսի 18-ին դատական նիստը նշանակվեց, ասացին, որ դատավորը չի պահանջել Սաֆարյանի ներկայությունը: Հաջորդ նիստը, որը հուլիսի 25-ին տեղի ունեցավ, ասացին, որ նպատակահարմար չեն գտնում Սաֆարյանի ներկայությունը դատարանում: Քրեակատարողականից էլ հայտնեցին, որ Գևորգին դատարան չեն տեղափոխում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Երևի վախեցել են, որ համախոհները կօգտվեն իրավիճակից և հանրահավաք կկազմակերպեն», - լրագրողների հետ զրույցում ասել է Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Դատարանի այս քայլը փաստաբանը որակել է միտումնավոր՝ ընդգծելով, որ կան մի շարք տեսանկարահանված փաստեր, որոնք թույլ են տալիս չեղարկել Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը:

Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---