Կվերացվի այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում լիազոր մարմնին հայտնելու պահանջը

Կվերացվի այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում լիազոր մարմնին հայտնելու պահանջը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծերը մշակվել են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:

Ըստ օրենքի, Հայաստանի քաղաքացին կարող է ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի նշանակում և չի հանգեցնում Հայաստանի քաղաքացիության կորստի: Այլ անձանց թվում, Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարին լրացած անձինք, որոնք կարող են խոսել հայերեն և ծանոթ են երկրի Սահմանադրությանը, ամուսնացել են Հայաստանի քաղաքացու հետ, ինչպես նաև այն անձինք, ծագումով հայ, որոնք բացառիկ ծառայություններ են ունեն Հայաստանի առջև: Երկքաղաքացիություն չեն կարող ունենալ երկրի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները և Սահամանդրական դատարանի անդամները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---