Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ կլինեն

Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ կլինեն

PanARMENIAN.Net - Ավագ դպրոցների ուսումնական պլանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Մանավորապես, 12-րդ դասարանի ուսումնական պլանում կատարված փոփոխության համաձայն, երկրորդ կիսամյակում աշակերտը հնարավորություն կունենա ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք առարկա, այն առարակները, որոնցից աշակերտը պետք է միասնական քննություն հանձնի:

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ, աշակերտներին հնարավորություն կտրվի այն առարկաներիի մասով, որոնցից միասնական քննություն չեն հանձնելու, քննությունները հանձնել դեկտեմբեր ամսին. «Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ ևս կլինեն: Հիմա քննարկվում են այդ հարցերը: Հնարավոր է, որ կմնան միայն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Մաթեմատիկա» առարկաները»:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը թե այդյո՞ք այս փոփոխությունն արվում է կրկնուսույցի ինստիտուտից խուսափելու համար` Նարինե Հովհաննիսյանն ասել է. «Սա կրկնուսույցի դեմ պայաքարի համար չի արվում, այլ արվում է նրա համար, որ աշակերտը հավատա ավագ դպրոցին ու հասկանա, որ առանց կրկնուսույցի էլ՝ ավագ դպրոցի գիտելիքներով կարող է բուհ ընդունվել»:

Կրթության գերատեսչության պաշտոնյան նաև հայտնել է, որ փոփոխություններ են կատարվում 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման ավարտական քննություններում: Չորրոդ դասարանում աշակերտը կանցնի գիտելիքների ստուգում, իսկ 9-րդ դասարանում ավարտական փոխադրական քննություններ կլինեն:

«Կարծես թե՝ ավելի շատ մոտենում ենք հին տարբերակին: Իներորդ դասարանում գրավոր կլինի «Մաթեմատիկա» առարկան, «Հայոց լեզու» առարկան, «Հայոց լեզուն» նախկինի պես կլինի փոխադրություն, իսկ «Հայ գրականությունը» կլինի բանավոր»,-մանրամասնել է նա:

Փոփոխությունների է ենթարկվել նաև տնօրենների հավաստագրման կարգը: Այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, այսուհետ հավաստագիր կստանա ոչ թե քննությունների, այլև վերապատրաստման միջոցով: Իսկ ուսուցիչների մրցույթի կարգում քննությունը կպարզեցվի, այն կլինի միայն հարցազրույցի տեսքով։

Նարինե Հովհաննիսյանը հավելել է նաև, որ հանրապետության 113 դպրոցների 5-րդ, 6-րդ դասարաններից բացի, «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդեն նաև 7-րդ դասարանում. «Հանրապետության 10 դպրոցներում ներկայում «Միկրոէլեկտրոնիկա» առարկան դասավանդվում էր 10 դպրոցներում, այս տարի 5 դպրոցներում այն կավելանա»:

Ամփոփելով ասուլիսը՝ նա նշել է, որ այս տարի հանրապետության դպրոցների առաջին դասարան կայցելի 40.000-ից ավելի առաջին դասարանցի, իսկ թիվը ստույգ հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո:

Օգոտոսի 24-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասել էր, որ շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում (բնականաբար, պատրաստվելուց հետո) որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:

Նախարարը նշել էր նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---