Մամոյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ նվիրելով այն ապրիլյան պատերազմի զոհերին

Մամոյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ նվիրելով այն ապրիլյան պատերազմի զոհերին

PanARMENIAN.Net - Մարզիկ Մանվել Մամոյանն այսօր սահմանել է իր՝ թվով երկրորդ Գինեսի ռեկորդը:

Ինչպես հայտնում է A1+-ը, Մամոյանը մեկ րոպեում 86 անգամ կատարել է հենում-ծալում վարժությունը:

Ազգությամբ եզդի մարզիկն այսպիսով գերազանցել է Ռոյ Բերգերի ռեկրոդը: Վերջինս ով կատարել էր վարժությունը 84 անգամ:

Իր նոր ձեռքբերումը մարզիկը նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում, որոնք հետագայում ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, հայկական կողմը տվեց ավելի քան 90 զոհ և մոտ 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---