Սեյսմիկ ակտիվությունն Իտալիայում չի մարում. Զոհերի թիվը հասել է 267-ի

Սեյսմիկ ակտիվությունն Իտալիայում չի մարում. Զոհերի թիվը հասել է 267-ի

PanARMENIAN.Net - Իտալիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչ Իմակլոանա Պոստիլիոնեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Մարկեի, Աբրուցցոյի և Լացիո շրջանների հիվանդանոցներում 387 տուժած կա: Զոհերի թիվն աճում է, փրկարարները շարունակում են մաքրել փլատակները:

Ինչպես ասել է Պոստիլիոնեն, Ամատրիչե քաղաքում, որն առավել շատ է տուժել տարերքից, զոհվել է 207 մարդ, Ակկումոլիում` 11, Արկաուտա դել Տրոնտոյում` 49-ը:

Ավելի քան 2000 մարդ անօթևան է մնացել, նրանց տեղավորել են վրաններում:

Սեյսմիկ ակտիվությունն Իտալիայում չի մարում: Ըստ մասնագետների, երկրաշարժի գոտում արդեն գրանցվել է ավելի քան 650 հետցնցում:

Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:

Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---