IrAero ավիաընկերությունն աշնանն ուղիղ թռիչքներ կիրականացնի Օմսկից Երևան

IrAero ավիաընկերությունն աշնանն ուղիղ թռիչքներ կիրականացնի Օմսկից Երևան

PanARMENIAN.Net - IrAero ավիաընկերությունն աշնանն ուղիղ թռիչքներ կիրականացնի Օմսկից Երևան, հայտնում է «Ռոսավիացիայի» կայքը:

Ըստ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրի, ավիաընկերությունը նշանակվել է Օմսկ-Երևան չվերթի ուղևորների, բեռների, ուղեբեռի և փոստի կանոնավոր փոխադրողը:

Նախատեսվում է, որ ինքնաթիռներն այդ ուղղությամբ կթռչեն շաբաթական 2 անգամ:

Այժմ IrAero ավիաընկերությունն Օմսկից միջազգային ուղղությամբ թռիչքներ է իրականացնում միայն դեպի Չինաստան, իսկ ներքին ուղղություններում` Մոսկվա, Կրասնոդար, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ և Նովոկուզնեցկ:

IrAero ավիաընկերությունը ռուսական ընկերություն է, որը տեղակայված է «Իրկուտսկ» միջազգային օդանավակայանում: Ունի 3 մոդելի օդանավեր` Sukhoi Superjet 100 (4 ինքնաթիռ), Bombardier CRJ-200LR (6 ինքնաթիռ), Ан 24/Ан 26 (17 ինքնաթիռ):

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---