Մոսկվայում պատանդներ վերցրած Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

Մոսկվայում պատանդներ վերցրած Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի շենքում պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Արամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 206 հոդվածի երկրորդ մասով՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը»,-ասել է Իվանովան:

Ըստ ՌԴ ՔՕ, այդ արարքը պատժվում է 6-15 տարի ազատազրկմամբ, որից հետո ազատության սահմանափակումով 1-2 տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը, որն օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»:

Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջությամբ ընդունել է մեղքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---