Թուրքական Ջիզրեում զոհերի թիվը հասել է 11, վիրավորվել է 78 մարդ

Թուրքական Ջիզրեում զոհերի թիվը հասել է 11, վիրավորվել է 78 մարդ

PanARMENIAN.Net - Թուրքական Ջիզրե քաղաքում (Շիրնաք) ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 78 մարդ:

Հզոր պայթյունը որոտացել է վաղ առավոտյան ոստիկանության վարչության հարևանությամբ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ`այն ամբողջովին փլուզվել է: Իշխանությունները կարծում են, որ գրոհն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ ահաբեկիչների իրագործած ահաբեկչական գործողությունից և երկրի հարավ-արևելքում ոստիկանների վրա հարձակումներից հետո:

Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---