Հայաստանը կմասնակցի «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին

Հայաստանը կմասնակցի «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանը ռազմարդյունաբերության արտադրանքով կմասնակցի «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին: Առանձին ցուցադրությամբ իրենց արտադրանքը կներկայացնեն նաև Բելառուսը, Ղազախստանը և Պակիստանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսված է 4 ազգային տաղավար: ՀՀ-ն կներկայանա 5 ձեռնարկություններով, Բելառուսը` 9, Ղազախստանը` 6, Պակիստանը` 9»,-ասել է Միրոնովն ավելի քան 50 երկրների ռազմական կցորդների հետ հանդիպմանը:

Համաժողովին մտադիր են մասնակցել նաև ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից:

2016-ին ընդհանուր առմամբ հրավիրվել է 107 երկիր, որից 86-ը հաստատել է մասնակցությունը, իսկ 45-ը մտադիր է պաշտոնական պատվիրակություններ գործուղել: 2015-ին համաժողովին մասնակցել է 28 ձեռնարկություն 7 պետությունից:

«Բանակ-2016» Երկրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 6-11-ը ՌԴ ՊՆ մերձմոսկովյան «Պատրիոտ» համալիրում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---