«Սաս-Գրուպ»-ի աղցանի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացվել են

«Սաս-Գրուպ»-ի աղցանի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:

ՍԱՊԾ-ից հայտնում են` նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է Ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք եւ ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային միության ՏԿ 021/2011-ով, ՏԿ 033/2013-ով եւ 034/2013-ով սահմանված պահանջներին, Ծառայության պետի որոշմամբ վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադարամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---