Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի կալանքի մասին որոշումը բեկանվել է

Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի կալանքի մասին որոշումը բեկանվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է։ Այդ մասին ասել է Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաբանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, սակայն՝ ազատության մեջ։

Գարիկ Առուստամյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը ցրեց Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» իրականացվող ցույցը։ Ավելի ուշ նա զանգվածային անկարգություններ կազմակերպելու և բռնություն կիրառելու մեղադրանքներով կալանվել էր:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---