ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների հավելված է ստեղծել iOS-ի համար27 օգոստոսի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Բջջային հավելվածների մշակմամբ զբաղվող հարավկալիֆորնիական ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների (տրամադրություն արտահայտող նշանների) հավելված է ստեղծել հուրախություն աշխարհի հայերի, հայտնում է Azbarez-ը: ARMOJI հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս մեսենջերներում տարվող զրույցներին հայկական կոլորիտ հաղորդել: Հավելվածն ունի 170 էմոջի կամ սմայլիկ, ինչպես դրանք հաճախ անվանում են, որոնք փոխանցում են զուտ հայկական կարծրատիպեր և հասկանալի կլինեն հայալեզու օգտատերին: Հավելվածի հեղինակներն այժմ աշխատում են նոր էմոջիների վրա, որոնք կթողարկվեն առաջիկայում: Թեև հավելվածը մշակել է ZaRRian Corp ընկերությունը, ARMOJI-ի հեղինակը Անգինե Նազարյանն է: Նա ամերիկահայ է և թիմի ղեկավարը: Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆորնիայի հայ համայնքում: Երբ նրան հարցրել են, թե ինչպես է ծագել հավելվածի գաղափարը, Նազարյանն ասել է. «Իրականում, ամեն ինչ սկսվեց մի հասարակ արտահայտությունից: Մտքումս անընդհատ ասում էի, որ կցանկանայի, որ տարբեր էմոջիներ լինեին: Վստահ եմ, շատերն են նման ցանկություն հայտնել: Ինձ համար դա դարձավ նպատակ: Քննարկելով գաղափարը հայկական համայնքում` ես հասկացա, որ միայն ես չեմ դրա կարիքը զգում: Մեզ հարկավոր էին սմայլիկների հայկական տարբերակներ, այստեղ էլ առաջացավ ARMOJI-ի գաղափարը»: Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS-ի համար, իսկ App store-ում այն կարելի է ձեռք բերել $1.99: Սակայն, հեղինակները մտադիր են առաջիկայում թողարկել նաև Android-ի համար նախատեսված տարբերակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |