«Ռեալ Սոլթ-Լեյքը» հաղթել է Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ (վիդեո)

«Ռեալ Սոլթ-Լեյքը» հաղթել է Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ

PanARMENIAN.Net - ՄԼՍ-ի 27-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Կոլորադո Ռեպիդսին», հայտնում է Armfootball-ը:

Ընդ որում խաղի ընթացքում ՌՍԼ-ն պարտվում էր 0:1 հաշվով: ՌՍԼ-ի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը` նա գոլեր է խփել 39-րդ և 48-րդ րոպեներին:

57-րդ րոպեին Մովսիսյանը կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, սակայն չկարողացավ իրացնել իր վաստակած 11 մետրանոցը:

ՌՍԼ-ն 43 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը: Հաջորդ խաղը նրանք կանցկացնեն սեպտեմբերի 8-ին, սեփական հարկի տակ մրցելով «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ:

Հունիսին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի կազմում ճանաչվել էր MLS լավագույն ֆուտբոլիստը:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն իր հերթին մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---