ԶԼՄ-ներ. Թերեզա Մեյը կարող է սկսել Brexit-ն առանց խորհրդարանի քվեարկության

ԶԼՄ-ներ. Թերեզա Մեյը կարող է սկսել Brexit-ն առանց խորհրդարանի քվեարկության

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է դիմել ԵՄ կազմից դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին, ըստ որի կարելի է կազմակերպության կազմից դուրս գալ առանց նախնական քվեարկության խորհրդարանում, հայտնում է Telegraph-ը աղբյուրների վրա հղումով:

Թերթը նշում է, որ Մեյը խորհրդակցել է կառավարության իրավաբանների հետ, որոնք հայտնել են, որ ինքը, որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ կարող է դիմել 50-րդ հոդվածին և սկսել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացն առանց հարցը քվեարկության դնելու խորհրդարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վարչապետը հասկանում է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները քվեարկել են, և հիմա նա կշարունակի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը»,-մեջբերել է թերթը վարչապետի գրասենյակից իր աղբյուրի խոսքերը:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---