ԿԳ նախարար. Ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կկարողանա զուգահեռ ստանալ նաև 2-րդ մասնագիտություն

ԿԳ նախարար. Ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կկարողանա զուգահեռ ստանալ նաև 2-րդ մասնագիտություն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները:

ԿԳ նախարարը ներկայացրել է ԿԳ ոլորտում առաջիկայում կատարվելիք փոփոխությունները: Նա նշել է, որ սեպտեմբերին քննարկման կդրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը մի շարք փոփոխություններ է կրել: Մասնավորապես` ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կարող է որոշակի թվով կրեդիտներ հավաքել և, իր ընտրած մասնագիտության հետ մեկտեղ, ստանալ նաև երկրորդ մասնագիտություն, հայտնում է Yerkir.am-ը:

Ինչպես արդեն հայտնի է, ավագ դպրոցի վերջին` 12-րդ դասարանում, աշակերտը միայն երեք առարկա կանցնի, և դրանք այն առարկաներն են, որոնք պետք են աշակերտին բուհ ընդունվելու համար:

«Սրան կհաջորդի այն, որ 12-րդ դասարանում կրեդիտային համակարգ կներդնենք, ինչը հնարավորություն կտա աշակերտին կրեդիտներ հավաքելու բուհի համար: Սա էլ իր հերթին ուսանողին արդեն հնարավորություն կընձեռի բակալավրիատում սովորել 3 տարի: Մեզ մոտ ընդունված է համարել, որ բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է, սակայն այդպես չէ, այն ամբողջական է, ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորեն: Բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողը նախ պետք է իր ստացած գիտելիքներն աշխատաշուկայում փորձի, և եթե չբավարարեցին դրանք իրեն, կամ այլ աշխատանքի փնտրտուքների հարց կառաջանա, նոր միայն նա պետք է մագիստրատուրա դիմի»,- ասել է Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում: Նա նշել է, որ գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:

«Այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---