Լարսն օգոստոսի 29-ին բաց կլինի մինչև ժամը 20:00-ն

Լարսն օգոստոսի 29-ին բաց կլինի մինչև ժամը 20:00-ն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության վրա հղումով:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. Միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների:

ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---