Գյուղնախը հորդորում է արագացնել հացահատիկի բերքահավաքը. Տեղումներ են սպասվում29 օգոստոսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները: Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-2-ին շրջաններում մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ավելի վաղ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույում նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ թեև Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ տարին մարզի համար բավականին բարենպաստ է, և հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: Նախարարի խոսքով, դրան նպաստել է մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը: «Հացահատիկի, հատկապես ցորենի, արտադրության ծավալներով Շիրակի մարզը հանրապետության առաջատարն է` ապահովելով երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին: Նախորդ տարի մարզում արտադրվել է մոտ 92600 տոննա ցորեն, մինչդեռ ընթացիկ տարում սպասվում է 6-7 հազար տոննա ավել բերք», - նշել էր նախարարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |