Գյուղնախը հորդորում է արագացնել հացահատիկի բերքահավաքը. Տեղումներ են սպասվում

Գյուղնախը հորդորում է արագացնել հացահատիկի բերքահավաքը. Տեղումներ են սպասվում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները:

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սեպտեմբերի 1-2-ին շրջաններում մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ավելի վաղ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույում նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ թեև Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ տարին մարզի համար բավականին բարենպաստ է, և հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: Նախարարի խոսքով, դրան նպաստել է մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը:

«Հացահատիկի, հատկապես ցորենի, արտադրության ծավալներով Շիրակի մարզը հանրապետության առաջատարն է` ապահովելով երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին: Նախորդ տարի մարզում արտադրվել է մոտ 92600 տոննա ցորեն, մինչդեռ ընթացիկ տարում սպասվում է 6-7 հազար տոննա ավել բերք», - նշել էր նախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---