Ռուսաստանը հարցում չի ստացել Միրոնովի միջազգային հետախուզման մասին

Ռուսաստանը հարցում չի ստացել Միրոնովի միջազգային հետախուզման մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի իրավապահ մարմինները ՌԴ քաղաքացի Միրոնովի վերաբերյալ որևէ հարցում չեն ստացել իրենց արտասահմանցի գործընկերներից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ուժային կառույցների աղբյուրին։

Միրոնովի անունը չկա Ինտերպոլի կայքում հրապարակված ցանկում, որը վերաբերում է «կարմիր ծանուցում» (միջազգային հետախուզման մասին) ստացած անձանց։ «Ռուսական իրավապահ մարմիններն այլ պետություններից որևէ հարցում չեն ստացել նման մարդու վերաբերյալ։ Ո՛չ Ինտերպոլի միջոցով ընդհանուր միջազգային հետախուզում ստանալու մասին, ո՛չ էլ երկկողմ համագործակցության խողովակներով։ Եթե անգամ նա հետախուզվում էր, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն նրա հետախուզության վերաբերյալ հարցում չեն արել»,- ասել է զրուցակիցը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Նրա խոսքով` այլապես Միրոնովը չէր կարողանա իր փաստաթղթերով մեկնել երկրից։ Զրուցակիցը ենթադրել է, որ ձերբակալությունն իրականացվել է ձերբակալման նախաձեռնողի անհատական հարցման համաձայն` այդ տեղեկությունը Ռուսաստանի իշխանությունից թաքցնելու մտադրությամբ։

«Սահմանադրության համաձայն` մենք մեր քաղաքացիներին այլ պետությունների չենք հանձնում, միայն կարող ենք մեզ տրամադրած նյութերի հիման վրա հետաքննություն անցկացնել։ Այդ պատճառով էլ կարող էր նման սխեմա կիրառվել, որպեսզի իրենց հետաքրքրող անձը չհրաժարվեր արտասահմանյան ուղևորությունից»,- հստակեցրել է զրուցակիցը։ Նրա խոսքով` այդպիսի կոմբինացիան «չի համաձայնեցվում միջազգային իրավունքի նորմերով»։

Հայաստանում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի շահերը պաշտպանելու համար Հայաստանի Փաստաբանների պալատ են դիմել Մոսկվայից փաստաբաններ Կարեն Ներսիսյանը և Ռուբեն Կիրակոսյանը: Հայաստանում գործունեություն իրականացնելու համար նրանք պետք է համապատասխան հավատարմագրում ստանան, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Ինտերպոլը հրաժարվել էր մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցը: «Ինտերպոլը հետաքննություններ չի իրականացնում և բերման չի ենթարկում` դրանով զբաղվում է կազմակերպության անդամ 190 երկրի ոստիկանությունն ըստ ազգային օրենսդրության: Ուստի, խորհուրդ ենք տալիս դիմել ՀՀ կամ ԱՄՆ իշխանություններին»,-ասել են կազմակերպության կենտրոնակայանում ի պատասխան Միրոնովի ձերբակալության հետ կապված իրավիճակը մեկնաբանելու և նրա հետախուզման մեջ Ինտերպոլի մասնակցության վերաբերյալ հարցին:

ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---