Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո կանցկացվի Agile Spirit ամենամյա զորավարժությունը

Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո կանցկացվի Agile Spirit ամենամյա զորավարժությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ծանր ռազմատեխնիկայի խմբաքանակ է ուղարկվել Վրաստան` ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող Agile Spirit ամենամյա համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով:

Բուլղարիայի Նովո Սելոյից ամբողջ ռազմատեխնիկան հաջողությամբ բեռնվել է երկաթուղային տրանսպորտի վրա և տեղափոխվել նավահանգիստ: Այնտեղից «Համմերները», 7-տոննայանոց ռազմական բեռնատարները, դեսանտային մեքենաներն ու հրետանային սարքերը Սև ծովով կտեղափոխվեն Վրաստան:

Այս գործողությունը կոչված է ցույց տալու, որ ՆԱՏՕ-ն կարող է արագ կազմակերպել, բեռնել և տեղափոխել ռազմատեխնիկան Եվրոպայի ցանկացած երկիր:

Զորավարժությանը կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Թուրքիայի և Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները:

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժությունները կանցնեն Վազիանիում` Թբիլիսիից ոչ հեռու, և Օրփոլոյում:

Agile Spirit ամենամյա զորավարժությունն անցկացվում է 2011-ից: Դրանք ԱՄՆ և ՆԱՏՕ-ի Վրաստանի համագործակցության բաղադրիչներն են, որի շրջանակում Վրաստանի ԶՈւ մարտիկները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:

Մինչ 2015-ը Agile Spirit-ը վրաց-ամերիկյան զորավարժություն էր: Սակայն, 2015-ից միացան նաև 20-ական զինծառայող Բուլղարիայից, Ռումինիայից, Լիտվայից և Լատվիայից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---