Իրանը ռուսական С-300 համալիրները տեղադրել է միջուկային օբյեկտի շրջանում

Իրանը ռուսական С-300 համալիրները տեղադրել է միջուկային օբյեկտի շրջանում

PanARMENIAN.Net - Ռուսական արտադրության С-300 համալիրները Իրանը տեղադրել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: Այդ մասին օգոստոսի 28-ին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմաիլին:

Հեռուստատեսությունը ցուցադրել է Ֆորդոյի հարևանությամբ տեղադրված համալիրները: Էսմաիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը միշտ պաշտպանված կլինի և հայտարարել է, որ Իրանի երկինքը «տարածաշրջանում ամենաանվտանգներից է», հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է խանգարել Թեհրանին ստանալ համալիրները, քանի որ չի ցանկանում ճանաչել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը:

Իրանին Ս-300 համակարգերի առաքման պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015-ի աշնանը: Մանրամասները չէին հրապարակվում: Ապրիլին ՌԴ նախագահ Պուտինը հանեց Իրանին Ս-300-ի առաքման արգելքը` հիմնավորելով իր որոշումը առաջընթացով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---