Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղություն կբերի տարածաշրջանին

Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղություն կբերի տարածաշրջանին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տևական խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջանին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը իր վրացի պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը Թբիլիսիում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանի տևական խաղաղությունն և անվտանգությունը»,-ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է նաև, թե «հակամարտության կարգավորումը կարող է նպաստել Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային համագործակցության գործընթացներին»:

Մամեդյարովը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այցի շրջանակում քննարկվելու են Վրաստանի և Ադրբեջանի գործակցության հարցեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---