ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համատեղ գործողություն անցկացնել Հալեպում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համատեղ գործողություն անցկացնել Հալեպում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսին Հալեպում համատեղ գործողության հնարավորությունը: Այդ մասին Ժնևում հայտնել է ռուս-ամերիկյան խորհրդակցություններին մոտ աղբյուրը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Կողմերը քննարկում են Հալեպում գրոհայիններին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, սեպտեմբերի կեսին Հալեպում և արվարձաններում պետք է որ մնացած լինեն միայն այն գրոհայինները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը: Հալեպում մնացած գրոհայինները «կշրջափակվեն և կոչնչացվեն»,-ասել է աղբյուրը:

Օգոստոսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմական գործողությունների համակարգման հնարավորությունը Սիրիայում: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավրովել են «ինտենսիֆիկացնել երկկողմ շփումները»:

Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում:

Ընթերցեք նաև. Հալեպում խմելու ջրի բաշխման 200 կետ է բացվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---