Պուտինը Թուրքիա չի մեկնի. Նա հեռվից կերկրպագի ռուս ֆուտբոլիստներին

Պուտինը Թուրքիա չի մեկնի. Նա հեռվից կերկրպագի ռուս ֆուտբոլիստներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մեկնել Թուրքիա, որտեղ կայանալու է Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Այդ մասին օգոստոսի 29-ին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, կերկրպագենք հեռվից»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ՌԴ նախագահը ներկա գտնվել խաղին:

ՌԴ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը տեղի կունենա օգոստոսի 31-ին թուրքական Անթալիայում:

Թուրքական Dogan լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---