Վերաքննիչն անփոփոխ է թողել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը

Վերաքննիչն անփոփոխ է թողել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 29-ին որոշում է կայացրել անփոփոխ թողնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը:

Սեֆիլյանը կալանավորված է հունիսի 20-ից, գրում է «Ա1+»-ը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, որի ընթացքում վերջինս մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելն է կազմակերպել:

Դատարանն անփոփոխ է թողել նաև «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը՝ երկամսյա կալանքը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---