Ըստ ԶԼՄ-ների, Ուզբեկստանի նախագահը մահացել է. Պաշտոնական հաստատում չկա

Ըստ ԶԼՄ-ների, Ուզբեկստանի նախագահը մահացել է. Պաշտոնական հաստատում չկա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ի երեկոյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Տաշքենդում 79 տարեկան հասակում վախճանվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը, որը պաշտոնավարում էր արդեն ավելի քան 26 տարի:

Միևնույն ժամանակ, Տաշքենդում հերքում են այն հաղորդագրությունները, թե Կարիմովը հիվանդանոցում մահացել է: «Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»,-ասել է հանրապետության ղեկավարությանը մոտ աղբյուրը, հայտնում է Ինտերֆաքսը:

Մինչդեռ Ուզբեկստանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ չեն կարող հաստատել, կամ հերքել Ուզբեկստանի նախագահի մահվան լուրը:

Ուզբեկստանի նախագահ Կարիմովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել օգոստոսի 27-ին` ուղեղի կաթված աշխտորոշմամբ: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Կարիմովի կրտսեր դուստրը` Լոլա Կարիմովա-Տիլլյաևան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---