Ղուկասյանի նամակը Սեֆիլյանին. Միասնաբար հորդորել ժողովրդին միանալ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Ղուկասյանի նամակը Սեֆիլյանին. Միասնաբար հորդորել ժողովրդին միանալ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու և քաղաքացիներին ձերբակալելու փաստին,

2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,

3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին»:

Նամակում ասվում է, որ եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում:

«Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության կառավարության և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»,-ասվում է Անդրիաս Ղուկասյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված նամակում:

Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---