Սեպտեմբերի 7-ին Apple-ը կներկայացնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները

Սեպտեմբերի 7-ին Apple-ը կներկայացնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը կանցկացնի իր հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացնելու է ընկերության` այս տարվա նորույթները, որոնց թվում կլինեն նաև iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, հայտնում է Tert.am-ը The Verge-ի վրա հղումով:

Նոր սերնդի iPhone-ներն արտաքինից շատ չեն տարբերվելու նախորդ մոդելներից: Հիմնական տարբերությունը կլինի ականջակալների համար նախատեսված 3.5 մմ լայնությամբ միակցիչի բացակայությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել նորագույն սմարթֆոնների ջրադիմացկունությունը:

Օրեր առաջ հաղորդված լուրերի համաձայն` նոր սերնդի iPhone-ները ջրակայուն են լինելու:

Բացի սմարթֆոններից, ամերիկյան տեխնոլագիական հսկան սեպտեմբերի 7-ին կարող է ներկայացնել նոր Apple Watch ժամացույցը`կատարելագործված պրոցեսորով, ինչպես նաև ներկառուցված GPS մոդուլով:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---