Մերկելը «չափազանց շահագրգռված է», որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեն30 օգոստոսի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չափազանց շահագրգռված է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն` նշելով, որ դա կապված է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ, հայտնում է Deutsche Welle-ն: Օգոստոսի 29-ին ելույթ ունենալով Շվերինում Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը` Մերկելը խստիվ քննադատել է Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում: Նա շեշտել է, որ ոչ ոքի չի թույլատրվում անպատիժ վերաձևել սահմանները Եվրոպայում: Մերկելը նշել է, որ ապշած էր, երբ առաջին ռուսական տանկը հատեց Ուկրաինայի սահմանը: «Այսօր խոսքը ոչ թե մեկ, այլ բազում ու բազում տանկերի մասին է»,-ասել է Գերմանիայի կանցլերը: Ըստ նրա, քանի որ ՌԴ-ն սատարում է անջատողականներին, Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ պատժամիջոցների չեղարկումը բխում է ինչպես ՌԴ, այնպես էլ Գերմանիայի շահերից: «Ես չափազանց շահագրգռված եմ, որ պատժամիջոցները չեղարկվեն»,-ասել է նա` հավելելով, որ «այն պահին, երբ առաջընթաց լինի Մինսկի համաձայնությունների կատարման գործում, պատժամիջոցները կթուլացվեն»,-ասել է կանցլերը: Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ պատժամիջոցներից հրաժարվելու ժամանակը դեռ չի եկել: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |