Ֆրանսիայի հայ ակնաբույժները բարեգործական ծրագիր են իրականացրել Հայաստանում30 օգոստոսի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի` երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, համայնքների դպրոցների բժիշկների հետ փորձի փոխանակման: Այցի ընթացքում նրանք երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքներն են փոխանցում գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ պատրաստում և ակնոցներ նվիրում նրանց: 2016-ին UMAF-ի բժիշկներն այցելեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղեր և Սիսիան:
Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում նշել է. «Արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորում ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 մասնագետով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք. առանց երկար մտածելու մեզ աջակցեցին ծրագրի իրականացման գործում»:
Այս տարի ծրագրի շրջանակում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |