Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Գործարար Արամ Պետրոսյանը, որը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում`«Սիթի բանկում», դադարեցրել է հացադուլը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պետրոսյանը չոր հացադուլ է հայտարարել:

«Բժիշկները խորհուրդ են տվել նրան հրաժարվել հացադուլից, մենք էլ, որպես փաստաբաններ, խորհուրդ տվեցինք նրան չվտանգել առողջությունը»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա պարզաբանել է, որ Պետրոսյանը վատ է զգացել դատավճռի հրապարակման ժամանակ: Մալցևը նշել է նաև, որ դեռևս որևէ քննչական գործողություն իր պաշտպանյալի հետ չի կատարվել:

«Նախատեսվում է ստուգել նրա ցուցմունքները տեղում` այսինքն բանկի բաժանմունքում»,-ասել է փաստաբանը:

Սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը, որն օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»: Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջությամբ ընդունել է մեղքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---