Սպառողների միության նախագահ. Զովացուցիչներից շատերը չեն համապատասխանում նորմերին

Սպառողների միության նախագահ. Զովացուցիչներից շատերը չեն համապատասխանում նորմերին

PanARMENIAN.Net - «Սպառողների միություն» ՀԿ-ն երբեմն բողոքներ է ստանում արագ սննդի օբյեկտների հակասանիտարական վիճակի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, հայտնում է Tert.am-ը:

«Մարդը, եթե սնունդ է վաճառում, պետք է առաջին պայմանը հոսող ջուր ունենա: Եթե չկա ջուր, ապա այդ պայմաններում սնունդ վաճառելը հանցագործություն է»,- նշել է Արմեն Պողոսյանը:

«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահի փոխանցմամբ, օրինակ, ձեթով պատրաստված սնունդը չի կարելի արևի տակ պահել, իսկ ընդհանուր առմամբ, փողոցային առևտուրը պետք է վերացնել:

Ասուլիսի ժամանակ Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ «Սպառողների միություն» ՀԿ-ն դեռևս 2 ամիս առաջ 15 տարբեր արտադրողների կողմից արտադրվող զովացուցիչ ըմպելիքներ է հանձնել փորձաքննության և պարզվել է, որ 11-ը չի համապատասխանում զովացուցիչ ըմպելիք պատրաստելու նորմերին: Այդ փոքր ընկերություններին, որոնք գործում են Երևան քաղաքում և մայրաքաղաքի մերձակայքում, իրավասու մարմնի կողմից հանձնարարություն էր տրվել կարճ ժամանակում վերացնել խնդիրը, սակայն ՀԿ-ն՝ որպես նախաձեռնող կողմ, պատասխան չի ստացել թերացումները վերացնելու հետ կապված:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---