ՀՀ-ում առաջին անգամ նվազել է ՃՏՊ հետևանքով վթարների և զոհերի թիվը

ՀՀ-ում առաջին անգամ նվազել է ՃՏՊ հետևանքով վթարների և զոհերի թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանում կայուն վթարայնության վիճակ է, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով վթարների և զոհերի թիվն առաջին անգամ հանրապետությունում նվազել է: Այդ մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

«Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասել է նա:

Նման ցուցանիշերը, ըստ Նորիկ Սարգսյանի, պայմանավորված են երեք գործոնով: Ըստ նրա՝ ակտիվացել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում մեքենան վարող քաղաքացիների նկատմամբ, հաջորդը՝ տարվա սկզբից ակտիվ պայքար է մղվել առջևի՝ թաղանթապատված դիմապակիների դեմ, իսկ երրորդ գործոնը, ըստ նրա, սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների տանումն է:

Նորիկ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նվազել են նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ կատարված ՃՏՊ-ները. 27-ով կրճատվել են նախորդ տարվա համեմատ:

Նորիկ Սարգսյանը վստահեցրել է նաև, որ Հայաստանում նվազել է անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ անչափահասների մասնակցությամբ պատահարների թիվը նվազել է 27-ով: 3-ով նվազել է զոհերի, 33-ով վիրավորների թիվը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---