Սարկոզի. Ընդունելով Թուրքիային` ԵՄ-ն ստիպված կլինի ընդունել Լիբանանին, Իսրայելն ու նույնիսկ Մաղրիբը

PanARMENIAN.Net - «Ես դեմ եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին ուղված նամակում: Նրա խոսքերով, խնդիրը կայանում է հենց Թուրքիայում: «Ես չեմ կարող ասել ֆրանսիացի աշակերտներին եւ ուսանողներին, որ Եվրոպան սահամանկից է Սիրիային եւ Իրաքին: Եթե մենք ընդունենք Թուրքիային, ստիպված կլինենք ընդունել Լիբանանին, Իսրայելն ու նույնիսկ Մաղրիբը: Եթե Եվրոպան իրոք ցանկանում է անվտանգության զգացում ներշնչել, ապա նրա սահմանները պետք է հստակ լինեն: Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց չհասցնենք անդամակցությանը Եվրամիությանը: Մեզ պետք է ընդամենը «արտոնյալ գործընկերություն» Թուրքիայի հետ»,- նշել է Նիկոլա Սարկոզին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---