Ռիոյում արմունկի վնասվածք ստացած ծանրորդ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

Ռիոյում արմունկի վնասվածք ստացած ծանրորդ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 11-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։ Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։ Կարապետյանը պոկում վարժություն 2-րդ տեղն է գրավել, սակայն Օլիմպիադայում փոքր մեդալներ չեն շնորհվում, այլ միայն մեկ մեդալ՝ երկամարտի արդյունքով:

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---